Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստում եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման նախագծի քննարկման ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն իր ելույթում կարևորել է համակարգի ներդրումը, որպեսզի անձի հետագիծը լինի թափանցիկ: «Եթե որևէ բիզնեսմեն իր շնորհքով մեծահարուստ է, Աստված տա ավելի հարստանա, բայց դա մենակ իրանով չի, եթե ինքը գարեջուր է արտադրում և դրա արդյունքում հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանա, հետևաբար՝ ինքը պետք է շահագրգռված լինի, որ գարեջուր խմողների թիվը շատանա։ Ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ խմողների թիվը շատանա։ Այստեղ գալիս է պետության դերը, որպեսզի կարգավորի այդ հարաբերությունները, որովհետև բիզնեսմենների 1000-ից 999-ը աշխատում են խուսափել հարկերի վճարումից կամ քիչ են վճարել»,- ասել է նա։ |