ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Ջեստ» սուպերմարկետում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք
16:24, 06.12.2022 | mamul.am
1590 | 0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «ՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետից։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն:

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր