ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... 0 °C Վաղը`+5 °C
Վնասել են 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարը
10:48, 07.12.2022 | mamul.am
2197 | 0

Երևանում Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ արձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։ Նախօրեին այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվել է, որ անհայտ անձինք պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։ Այն գտել են նույն տարածքում։

Նշենք, որ խաչ-հուշաքարը տեղադրվել է 2021թ. հոկտեմբերի 11-ին Երևանում:

Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, 2016-ին ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին` անվճար: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ:

202-ի օգոստոսի 13-ին Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին` հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ:

Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում:

Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել: ​Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր