Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: |