ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +2 °C Վաղը`+4 °C
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է հատկապես մինչև 14 տարեկան երեխաների շրջանում
15:18, 07.12.2022 | mamul.am
1003 | 0

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին ազատ մահճակալ չկա, բոլոր բաժանմունքներն ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին, տեղեկացնում են հիվանդանոցից։

Այստեղ հոսպիտալացված ավելի քան 230 երեխաների շուրջ 70 տոկոսն այդ խնդրով է հիվանդանոց հասել՝ մի քանի օրականից մինչև մի քանի ամսական, անգամ թոքաբորբի բարդություններով։

Բոլոր հիվանդասենյակներում, ըստ բժիշկների, թույլատրվածից ավելի շատ էին հոսպիտալացված փոքրիկները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր