ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
«Սա է ձեր արևմտամետ, ժողովրդավար նիկոլն ու իր ***ապետությունը»». Հակոբ Բուլանիկյան
23:00, 07.12.2022 | mamul.am
5767 | 1

ԱԺԲ անդամ Հակոբ Բուլանիկյանը գրել է. «նիկոլի ենիչերիական ոստիկանության կողմից երեկվա առևանգումներից տուժել է նաև Բևեռի ակտիվիստ Գերաս Ավետիսյանը: Վերջինս երկար տարիներ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, ենթարկվել է վիրահատության:
Եվ պատկերացրեք, այս ամենի մասին հենց սկզբից հասցրել է զգուշացնել «բարբարոսի պլանով» հարձակման անցած ոստիկաններին՝ տղերք, սրտի վիրահատություն եմ տարել, եթե պետք է՝ հետներդ քայլելով հանգիստ կգամ, բայց հետս զգույշ վարվեք, մի քաշքշեք, կրկնում եմ՝ սրտի վիրահատություն եմ տարել:
Սրանց համար կապ չունի, ի՞նչ քաշքշել՝ մարդուն տապալել են գետնին, հասցրել ֆիզիկական վնասվածքներ ծունկի շրջանում, ու դա դեռ քիչ է՝ տականքներից մեկը գետնին ընկածին բռունցքի հարված է հասցրել, թևերը ոլորելով տարել ոստիկանական մեքենա, այնտեղից էլ՝ բաժին:
Երեք ժամ հետո բաժանմունքից դուրս գալուց հետո Գերաս Ավետիսյանի մոտ նկատվեց սրտի շրջանում անհանգստություն՝ ուղեկցող որոշակի ցավերով, և բժշկական կանչով ժամանած բժիշկների խորհրդով հիվանդանոց տեղափոխվելուց հետո պարզվեց ծունկի շրջանում առկա է նաև սալջարդ:
Առողջություն մեր ընկերոջը:
Սա է ձեր արևմտամետ, ժողովրդավար նիկոլն ու իր ենիչերիապետությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր