Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանը: «Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգթոնում իբր ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունները կեղծ են։ Բանակցությունների ընթացքում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Հաջիևը։ Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ Վաշինգթոնյան հանդիպումից հետո իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որ քննարկում տեղի ունենա ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ»: |