ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելի ու ավելի է մեծանում». Վահե Հակոբյան
13:00, 10.12.2022 | mamul.am
5394 | 0

Ստեփանակերտում տեղի է ունենում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկումը՝ «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» խորագրի ներքո:

«Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելի ու ավելի աճում է: Գեոպոլիտիկ մի շարք գործընթացներից ելնելով՝ մեծանում է Բաքվի դերը թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի համար: ՀՀ իշխանությունն անդադար նոր զիջումների է գնում՝ շարունակելով իջեցնել նշաձողը: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն ընդհանրապես արդեն չի քննարկվում, կարգավիճակի հարցը չի բարձրաձայնվում»,- քննարկման ժամանակ ասել է Վահե Հակոբյանը, ով, ինչպես հայտնել էինք, վայր է դրել մանդատը: Նրա խոսքով՝ հասել ենք նրան, որ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների կողմից մի քանի ժամով փակվում է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը: «Ու այս ամենի ֆոնին ՀՀ խայտառակ կառավարությունը շարունակում է հպարտորեն խոսել խաղաղության օրակարգի մասին»,- հավելել է նա:

«Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելի ու ավելի է մեծանում». Վահե Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր