ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ռուսներից էլ կպահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք»․ Արծվիկ Մինասյան
13:06, 20.12.2022 | mamul.am
4242 | 0

«Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն՝ լինել Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա եկել եք այստեղ, լոլոներ եք կարդում, թե գնացեք ռուսներից պահանջեք։ Ռուսներից էլ կպահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք, ՀՀ իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին։ Արտաքին հետախուզական ծառայություն եք ստեղծում, ՊՊԾ-ն եք հանում-տանում, սուլթանական իշխանական համակարգ եք սարքում մեկ անձի շուրջ. դա ոչ մի ձևով չի կարող փարատել այն մտահոգությունը, որ այսօր Արցախը շրջափակման մեջ է»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով իշխանությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր