Շվեյցարիան պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի Դաշնության 141 քաղաքացու և 49 իրավաբանական անձի։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Այսպիսով, Շվեյցարիան աջակցում է Եվրոմիության քաղաքականությանը։ Ավելի վաղ Եվրոմիությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել 190 անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 141 քաղաքացիների և 49 իրավաբանական անձանց։ Ցուցակում ընդգրկված են քաղաքական գործիչներ, ռազմական ղեկավարներ, դատավորներ, լրագրողներ, կազմակերպություններից՝ պետական մարմիններ, քաղաքական կուսակցություններ, հեռուստաալիքներ և ֆինանսական հաստատություններ։ |