ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ռուսաստանը չի կատարում եռակողմ հայտարարության ստանձնած պարտավորությունը»․ Նիկոլ Փաշինյան
11:18, 22.12.2022 | mamul.am
9527 | 1

«Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես ասել եմ բազմիցս՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորամիավորման ներքո և ապահովում է Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում»,- ասաց Փաշինյանը:

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- նշեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր