ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Հենց Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել». ԱԽ քարտուղար
14:42, 22.12.2022 | mamul.am
4272 | 1

«Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանա օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին։ ՄԱԿ ԱԽ նիստում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասել է նա:

«Հենց Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել». ԱԽՔ քարտուղար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր