ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Բլինքենն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը բացատրել է Ուկրաինային օգնելու անհրաժեշտությամբ
22:48, 22.12.2022 | mamul.am
4175 | 0

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ճեպազրույցում պարզաբանել է, որ 2021 թվականի գարնանը Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումը կարող է պայմանավորված լինել Վաշինգթոնի ստացած այն տվյալներով, ըստ որոնց Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա, որն ի վերջո սկսվել է 2022 թվականի փետրվարին։ «Եթե մենք դեռ լինեինք Աֆղանստանում, դա մեծապես կբարդացներ այն աջակցությունը, որը մենք կարող ենք տրամադրել Ուկրաինային»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։

Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ի արևմտյան դաշնակիցները նույնպես սահմանափակված կլինեին Կիևին օգնելու իրենց հնարավորություններով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր