ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Իշխանությունները կամուկացի մեջ են խաղաղության պայմանագրի շուրջ․ հարցեր ունեն․ «Ժողովուրդ»
09:12, 23.12.2022 | mamul.am
5925 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի:

Սրան զուգահեռ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով կայանալիք ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպումը: Հայաստանյան իշխանությունը, որ միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու խոսել է հարևանների հետ խաղաղ ապրելու դիրքերից, այժմ փաստացի ու արդարացի հարցեր է ուղղում ինքն իրեն. իսկ ի՞նչ է լինելու, երբ փաստաթուղթը ստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակի իր ձևով՝ բռնությամբ կամ զոռբայությամբ հարցերը լուծել:

Դրա ապացույցը հենց այս օրերին Արցախում տեղի ունեցողն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելով ու Լաչինի միջանցքը փակելով 120 հազար հայի շրջափակման մեջ պահելը: Թե ինչ լուծում կգտնեն հայ դիվանագետները, ու խաղաղության պայմանագիրը երբ, ինչ տեսքով կստորագրվի, դեռ հարց է, բայց հուսանք՝ չարչրկված այդ պայմանագիրը հայկական շահերը չի ոտնահարի»:

Մանրամասները՝թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր