ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Պուտինը պատրաստ չէ խաղաղության. #ISW
09:42, 23.12.2022 | mamul.am
8670 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների. Կրեմլը շարունակում է Ուկրաինան դիտարկել որպես ոչ լեգիտիմ պետություն, իսկ Զելենսկուն՝ որպես ոչ ինքնուրույն խաղացող, այս մասին իր զեկույցում նշել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ հավելելով, որ Պուտինը նաև կրկնապատկում է ջանքերը՝ հրաժարվելու երկարատև պատերազմի պատասխանատվությունից:

«Պուտինը մի քանի հայտարարություն արեց պատերազմը շուտափույթ դադարեցնելու Ռուսաստանի ցանկության մասին՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը չի ավելացնի «ռազմական հատուկ գործողության» տեմպերը, քանի որ դա կհանգեցնի «անդառնալի կորուստների»։

Երկու հայտարարություններն էլ, ըստ վերլուծաբանների, հանդիսանում են Կրեմլի ջանքերի մի մասը՝ արդարացնելու Պուտինի ռազմական գործողությունները ռուսական լսարանի համար»,- նշված է տեքստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր