ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
14:54, 23.12.2022 | mamul.am
4747 | 0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը 24 TV-ի եթերում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի, իշխանությունների վարած քաղաքականության մասին. «Օրեր առաջ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարն էր, պարտությունից հետո ֆուտբոլի հավաքականների գլխավոր մարզիչներն իրենց բարոյական պարտքը համարեցին հեռանալ՝ արձանագրելով, որ ձախողել են: Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է անձը բարձրագոչ ծրագրերի մասին հայտարարություն անել, իսկ մեկ տարի անց՝ ձախողելուց հետո, նորից հավակնել այդ պաշտոնին: Եթե իր առաջնորդությունը հանգեցրել է աղետի, պետք է բարոյական պատասխանատվություն ունենալ, ձախողումը ընդունել ու հեռանալ»։

Հարցին՝ «արդյոք առկա՞ է եկեղեցի-իշխանություն համագործակցություն», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն արձագանքել է. «Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի, մասնակի պատահական հանդիպումներ են լինում, ինչը համագործակցություն անվանել հնարավոր չէ։ Բանակցային գործընթացի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան եկեղեցականների մակարդակում տեղեկատվություն չկա, պաշտոնական խողովակով չի իրազեկվում, դա արդեն գործելաոճ է դարձել»։

«Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր