ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Լայնածավալ աշխատանքներ են կատարվում, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի»․ Արմեն Գրիգորյան
12:54, 23.12.2022 | mamul.am
4316 | 0

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը․ «Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ է կատարում բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի, միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ մարդկանց, բեռների ու ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության վերականգնվի»։

Հիշեցնենք՝ արդեն 12 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր