ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Սա իշխանությանը հնարավորություն է տալու իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնել»․ Էլինար Վարդանյան
16:18, 23.12.2022 | mamul.am
4080 | 0

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ նկատել է․ «Այն, որ այս իշխանությունը 2018 թվականից կայուն քայլերով գնում է դատական համակարգը յուրային դարձնելու, դատավորներին սեփական կամակատարը դարձնելու ուղղությամբ, կարծում եմ՝ որևէ մեկի համար նորություն չէ: Այս նախագծերի փաթեթն ուղղված է դատական իշխանության դեմ, սա իշխանությանը հնարավորություն է տալու իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնել դատական համակարգից, ընդ որում՝ այդ հեռացումը տեղի է ունենալու նուրբ ձևով։ Այս նախագծերի փաթեթի համաձայն, դատավորի նկատմամբ կարելի է իրականացնել քրեական հետապնդում, և եթե մեկ ամիս այդ դատավորի լիազորությունները կասեցված են, ապա ռեզերվային դատավորներից որևէ մեկը կփոխարինի նրան։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ դատավորն արդարացվի, նա այլևս չի վերականգնվի, այլ կմնա ռեզերվում։ Սա դատավորների անկախության նկատմամբ ոտնձգություն է»,- շեշտել է Վարդանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր