ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Հիվանդանոցում Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին. աղբյուր
22:54, 26.12.2022 | mamul.am
25369 | 0

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հրաժեշտ է տվել իր ընտանիքին և ընկերներին, այս մասին իր Twitter-ում հայտնել է բրիտանացի գործարար, սպորտային կառավարման գործակալության բաժնետեր Ֆրենք Խալիդը։
Մեկ ամիս է՝ 82-ամյա Պելեն հիվանդանոցում է։ Երկու տարի առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։
«Պելեն հրաժեշտ տվեց ընտանիքին և ընկերներին: Ֆուտբոլի լեգենդն աստիճանաբար տանուլ է տալիս քաղցկեղի դեմ պայքարը, ընտանիքն ասաց, որ «նրա վիճակը նորից վատացել է»,- գրել է Խալիդը:

Հեղինակավոր սպորտային լրագրող Տարիկ Պանժան քննադատել է ձեռնարկատիրոջ հայտարարությունը.
«Որտեղի՞ց գիտեք, սարսափելի օգտահաշիվներ, որոնք թարմացումներ են հրապարակում ծանր հիվանդի առողջական վիճակի մասին: Չակերտների օգտագործումն ավելի է վրդովեցնում: Ակնհայտ է, որ Պելեն ծանր հիվանդ է, բայց նման չստուգված ինսայդերները ապշեցնում են»:

Պելեն պատմության մեջ աշխարհի միակ եռակի չեմպիոնն է (1958, 1962, 1970)։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր