ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Չինաստանը կբացի սահմանները և կչեղարկի կարանտինը
00:30, 27.12.2022 | mamul.am
7396 | 0

Չինաստանը հունվարի 8-ից կբացի իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար COVID-ի դեմ որոշ սահմանափակումներ հանելուց հետո, հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Չինաստանը կվերաբացնի իր սահմանները և կվերացնի արգելափակումները այն բանից հետո, երբ հունվարի 8-ին նվազեցնի COVID-19-ի դեմ իր հակաքայլերը»,- ասվում է հոդվածում։ Խոսքը վարակիչ հիվանդությունների վարկանիշում COVID-19-ի դասակարգման A կատեգորիայից B իջեցման մասին է։

2020 թվականից ի վեր Չինաստանում կորոնավիրուսը խոլերայի և ժանտախտի հետ մեկտեղ դասակարգվել է որպես ամենաբարձր կատեգորիայի վարակիչ հիվանդություն, նշվում է նյութում։

Թերթի տվյալներով՝ հունվարի սկզբից տեղական իշխանությունները չեն կարողանա կարանտինի ենթարկել ամբողջ համայնքներ։

Ինչպես նշում է SCMP-ն, այս որոշումները վերջին քայլն են Չինաստանի՝ կորոնավիրուսով ապրելու ճանապարհին։

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը, ըստ փորձագետների, կնվազի 2023 թվականի հունվարին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր