ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել
16:48, 27.12.2022 | mamul.am
4661 | 0

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել. «2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով՝ չկան հայեր, չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ: 2020թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արած հրապարակային հայտարարությունները հստակորեն վկայում են Հայաստանի Հանրապետության, ներառյալ մայրաքաղաք Երևանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների մասին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոգևորված է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված Ադրբեջանի նշանակության աճով, այդ թվում՝ ադրբեջանական, և Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի միջազգային շուկաներ արտահանման աճող հնարավորություններով: Թերևս Բաքվում կարծում են, որ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը կստիպեն աչք փակել Արցախի հայության նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացման և Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծման վրա:

Սակայն վերջին ավելի քան հարյուր տարիների փորձը միանշանակ վկայում է մեկ բանի մասին. ցեղասպանություն և ցեղասպանական գործողություններ իրականացնողները կրել են իրենց արժանի պատիժը: Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար, իսկ Արցախի Հանրապետության հայությունը, չնայած առկա անասելի դժվարություններին, կշարունակի ապրել և արարել իր պատմական հայրենիքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր