ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Միջազգային հանրության գնահատականները մեզ այլևս չեն բավարարում»․ ՀՀ ՄԻՊ
13:36, 29.12.2022 | mamul.am
4849 | 1

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, պատասխանելով Լաչինի միջանցքի փակման խնդիրը լուծելու հարցում միջազգային հանրության դերակատարության վերաբերյալ հարցին, նշել է․ «Միջազգային կարևոր դերակատարներ և կազմակերպություններ շատ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում և անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու, և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»,- ասել է Գրիգորյանը:

«Միջազգային հանրության գնահատականները մեզ այլևս չեն բավարարում»․ ՀՀ ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր