ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Պուտինն ստորագրել է դիվերսիա կազմակերպելու համար ցմահ ազատազրկման մասին օրենքը 
19:18, 29.12.2022 | mamul.am
4600 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով մինչև ցմահ ազատազրկմամբ կպատժվեն դիվերսիոն համայնքներ ստեղծելու, դիվերսիաների ֆինանսավորման և քարոզչության համար մդատապարտվածները։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Օրենքի հեղինակներից մեկի՝ Դումայի անվտանգության կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարևի խոսքերով, նման փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է դիվերսիաների թվի կտրուկ աճով. Գլխավոր դատախազության տվյալներով՝ Ռուսաստանըում միայն մեկ դիվերսիա է կատարվել անցյալ տարի, իսկ այս տարի՝ 21։
Առաջին հոդվածը՝ «Աջակցություն դիվերսիաներին» (դիվերսիա կատարելու նպատակով դրդում, հավաքագրում, զինում, ֆինանսավորում) նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում՝ 300-700 հազար ռուբլի տուգանքով։ Եթե ​​այդ հանցագործությունները կատարվել են՝ օգտագործելով պաշտոնական դիրքը, ապա հանցագործներին սպառնում է 10-20 տարվա ազատազրկում և 500 հազարից մինչև միլիոն ռուբլի տուգանք։ Դիվերսիա կազմակերպելու և դրա ֆինանսավորման համար պատիժն է 15-20 տարի, իսկ այս հոդվածով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Երկրորդ հոդվածով նրանք, ովքեր կորոշեն վերապատրաստում անցնել դիվերսիոն գործողությունների նախապատրաստման համար, կպատժվեն 15-20 տարի ժամկետով։ Բայց եթե այդպիսի անձն ինքը խոստովանի իշխանություններին հանցագործության մեջ կամ օգնի բացահայտելու նման խախտումների մեջ ներգրավված անձանց, նա կարող է ազատվել պատասխանատվությունից։
Երրորդ հոդվածի համաձայն՝ դիվերսիոն համայնքների մասնակիցներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում՝ մինչև 500 հազար ռուբլի տուգանքով։ Իսկ համայնքի կազմակերպման համար (ղեկավարություն, դիվերսիաների քարոզչություն և աջակցություն)՝ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր