Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Բրազիլիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Պելեի։ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել. ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն երեկ հրաժեշտ տվեց կյանքին: Դեկտեմբերի 29-ին Պելենհրաժեշտ տվեց կյանքին Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Երկրպագուները սգում են Պելեի մահը Մեկ ամիս է՝ 82-ամյա Պելեն հիվանդանոցում էր։ Երկու տարի առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։ Օրեր առաջ նա հրաժեշտ էր տվել ընտանիքին և ընկերներին: Պելեն պատմության մեջ աշխարհի միակ եռակի չեմպիոնն է (1958, 1962, 1970)։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։ |