ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Պատմության մեջ առաջին միլիարդատերն, ով կորցրել է 200 միլիարդ դոլար
16:48, 31.12.2022 | mamul.am
9265 | 0

Իլոն Մասկը աշխարհում առաջին մարդն է, ով կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար։ Նրա կարողության մեծ մասը կրճատվել է, քանի որ Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր սեփական հաշվարկները: Գագաթին Իլոն Մասկի կարողությունը հասել է 340 միլիարդ դոլարի՝ գործարարը այս ցուցանիշին հասել է 2021 թվականի նոյեմբերի 21-ին, նշում է գործակալությունը։ Այդուհանդերձ, արդեն դեկտեմբերի վերջին շաբաթներին Մասկի կապիտալը նվազել է մինչև 137 մլրդ դոլար՝ հիմնականում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով։

Անցած շաբաթվա ընթացքում Tesla-ն էժանացել է 85 մլրդ դոլարով, ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 390 մլրդ դոլար, նշում է Financial Times-ը։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում Tesla-ի արժեքը կրկնակի կրճատվել է, հունվարին այն գնահատվել է 1,2 տրիլիոն դոլար։ Մասկի որոշումը՝ վաճառել ընկերության բաժնետոմսերը՝ Twitter սոցիալական ցանցի գնումը ֆինանսավորելու համար, ինչպես նաև ներդրողների աճող մտահոգությունը էլեկտրական մեքենաների վաճառքի հեռանկարների վերաբերյալ, ճնշում են Tesla-ի բաժնետոմսերի վրա։

Reuters-ի փոխանցմամբ՝ ներդրողները մտավախություն ունեն, որ Twitter-ի գնման պատճառով գործարարը բավարար ուշադրություն չի դարձնում իր բիզնեսին էլեկտրական մեքենաների ոլորտում, մինչդեռ մրցակցությունն այս հատվածում աճում է։

Tesla-ի կապիտալիզացիայի անկումից հետո Մասկը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զիջեց LVMH-ի ղեկավար Բեռնարդ Առնոյին և նրա ընտանիքին (179 միլիարդ դոլար): Այժմ գործարարը երկրորդ տեղում է՝ 146 միլիարդ դոլար կարողությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
08:30, 30.05.2024
2732 | 0
դեպի վեր