ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Վատագույն տարին երբևէ. համաշխարհային արժեթղթերի և պարտատոմսերի շուկաները կորցրել են ավելի քան 30 տրիլիոն դոլար
17:06, 31.12.2022 | mamul.am
6507 | 0

Համաշխարհային արժեթղթերի և պարտատոմսերի շուկաները 2022 թվականին կորցրել են ավելի քան 30 տրիլիոն դոլար, գրում է Financial Times-ը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր։
MSCI All-World Broad Developed and Emerging Markets Index-ը կորցրել է իր արժեքի մեկ հինգերորդը: S&P 500-ն ընկել է 19%-ով, Nasdaq-ը՝ 33%-ով։ MSCI Europe ինդեքսը եվրոյով նվազել է 11%-ով, իսկ չինական հիմնական ֆոնդային ինդեքսները յուանով նվազել են 22%-ով:
Աշխարհի բոլոր ֆոնդային բորսաներում շրջանառվող ընկերությունների շուկայական արժեքը նվազել է 25 տրիլիոն դոլարով։ Միևնույն ժամանակ, նշում է FT-ն, արժեթղթերի շուկայում անկումն ուղեկցվել է պարտատոմսերի շուկայում կորուստներով, ինչը չի նկատվել նախորդ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ։
Անկման հիմնական պատճառները հրատարակությունը նշում է տոկոսադրույքների բարձրացումը ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում բարձր գնաճի ֆոնին, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմը, որը խաթարեց մատակարարման համաշխարհային շղթաները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր