ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Օմանի ծոցում
17:48, 31.12.2022 | mamul.am
7011 | 0

Իրանի բանակի ուժերը Զոլֆաղար անունն ստացած լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Այս մասին հայտնում է MEHR լրատվական գործակալությունը։

Եռօրյա զորավարժություններին մասնակցել են իրանական բանակի բոլոր տեսակներն ու ճյուղերը, այդ թվում՝ օդուժը, հակաօդային պաշտպանությունը, սուզանավերի նավատորմը և ռազմավարական ռմբակոծիչները։

Հրատարակությունը նշում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ստուգելու իրանական ռազմական տեխնիկայի արդյունավետությունը և բարձրացնելու երկրի պատրաստակամությունը հնարավոր սպառնալիքների առաջ։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հակաիրանական էր անվանել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն և ասել, որ այն արտացոլում է Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի թշնամական մտադրությունները։

Քանանին ընդգծել է, որ Իրանի և այլ երկրների միջև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, համահունչ է միջազգային օրենքներին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, մինչդեռ «ԱՄՆ-ը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը` ստեղծելով բազմաթիվ ռազմակայաններ տարածաշրջան»:

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2023 թվականի պաշտպանության բյուջեն՝ ռեկորդային 847,3 միլիարդ դոլարի չափով։

Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Օմանի ծոցում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր