ԱՄՆ Օրեգոնի նահանգում կնոջ դեմ մի քանի մեղադրանք է առաջադրվել երեխային գնացքի գծերի վրա հրելու համար: Չորեքշաբթի օրը մայրը և իր 3-ամյա երեխան գնացքի սպասելիս են եղել Հյուսիսարևելյան Փորթլենդի Gateway Transit Center MAX հարթակում, երբ 32-ամյա Բրայաննա Լեյս Ուորքմանը երեխային հրել էր հարթակից և նետել գնացքի գծերի վրա՝ առանց որևէ պատճառի: Տեսախցիկները ամրագրել են, թե ինչպես են ականատեսները շտապում փոքրիկին փրկելու, մինչդեռ հանցագործը հանգիստ ետ է վերադարձել իր տեղը: Բարեբախտաբար, երեխային հնարավոր է եղել փրկել, նրա մոտ ուժգին գլխացավ և կապտուկներ են եղել: Շրջանային դատախազությունը հայտնել է, որ Վորքմանին մեղադրանք է առաջադրվել այն մեղադրանքներով, որոնք ներառում են հարձակում, հասարակական տրանսպորտի աշխատանքին միջամտություն, անկարգություններ և մեկ այլ անձին անխոհեմ վտանգի ենթարկում: |