ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում». Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար
18:18, 03.01.2023 | mamul.am
6529 | 1

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում առկա է դեղամիջոցների, ուտելիքի, վառելիքի խիստ պակաս. 30 հազար երեխա այս իրավիճակում փորձում է գոյատևել. «Շնորհակալ ենք, որ Կարմիր խաչը նման քայլեր է ձեռնարկում՝ տեղափոխում է բեռներ, փորձում է օգնել, բայց շատ կարևոր է նաև, որ քաղաքական մեսիջներ հնչեցվեն: Չէ՞ որ լավագույն տարբերակն այն է, որ Արցախի նկատմամբ ահաբեկչությունը դադարեցվի, դրա համար Կարմիր խաչը, ՄԱԿ-ը, տարբեր կառույցներ պետք է լծվեն այդ գործին»,- «Ազատության» եթերում ասել է Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում: Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ակնկալիք են սպասում երեխաները, մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու՝ սոված են»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ Ադրբեջանն արդեն 23 օր փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր