ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Քաբուլում ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել, կան զոհեր
18:54, 11.01.2023 | mamul.am
5504 | 0

Առնվազն 7 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Քաբուլի կենտրոնում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աֆղանական աղբյուրը։

Նրա խոսքով՝ ևս առնվազն 10 մարդ վիրավորվել է։

Դեպքի վայրում են անվտանգության ուժերը։

Քաբուլի անվտանգության վարչության ներկայացուցիչը սոցիալական ցանցերում հաստատել է, որ պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել՝ չհայտնելով զոհերի թիվը։

Որոշ արևմտյան լրատվամիջոցներ հաղորդում են մի քանի տասնյակ զոհերի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր