ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»․ Արցախի ՄԻՊ
19:30, 12.01.2023 | mamul.am
3964 | 0

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում։
Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդսաիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ և ՖՐԱՆՍԻԱՆ պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»։

Աղբյուրը` Արցախի ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր