ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ուիլ Սմիթը տեսանյութ է հրապարակել հայ ռեփեր Խչոյի երգով
00:54, 20.01.2023 | mamul.am
18090 | 0

Դերասան և երաժիշտ Ուիլ Սմիթը իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է հայազգի ռուսաստանաբնակ ռեփեր Խչոյի «You and Me» երգից մի հատված։

Օգտատերերը գնահատել են տեսանյութում պատկերված բլոգերների հնարամտությունը, ովքեր ցույց են տվել, թե ինչպես կարելի է պարզ միջոցների օգնությամբ տեսահոլովակ նկարահանել ձնառատ ճանապարհով արագընթաց մեքենայի ընթացք պատկերելով, գրում է RBK-ն:

Ուիլ Սմիթը տեսանյութին ավելացրել է «Wow!» բացականչությունը: Նա նաև նշել է, որ շատ հեռուստադիտողներ կզարմանան՝ իմանալով, թե քանի ֆիլմ է նկարահանվել նման տեխնոլոգիաներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր