ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը». Բայրամով
11:24, 20.01.2023 | mamul.am
6482 | 0

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Report-ը: «Վերջին օրերին մենք տեսել ենք Հայաստանի կողմից մանիպուլյատիվ քաղաքականություն: Կոչ ենք անում խուսափել սխալ դիրքորոշումից: Խաղաղության օրակարգն առաջ տանելը մշտապես եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»,- ասել է այդ երկրի պաշտոնյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր