ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բեռլինը դեմ չէ Լեհաստանից Ուկրաինա «Leopard-2» տանկերի մատակարարմանը
11:18, 23.01.2023 | mamul.am
4715 | 0

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը չի միջամտի Լեհաստանից Ուկրաինա գերմանական «Leopard-2» տանկերի մատակարարմանը։ «Մենք գիտենք՝ որքան կարևոր են այդ տանկերը. պետք է ամեն ինչ անենք՝ կյանքեր փրկելու և ուկրաինական տարածքներն ազատագրելու համար»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Հիշեցնենք՝ Լեհաստանը, Ֆինլանդիան և մի քանի այլ երկրներ հայտնել էին, որ պատրաստ են իրենց «Leopard»-ները տալ Ուկրաինային, սակայն դրա համար անհրաժեշտ է Գերմանիայի համաձայնությունը՝ որպես արտադրող երկրի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր