ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանի նոր հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ». Զելենսկի
13:36, 23.01.2023 | mamul.am
4807 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական ARD-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից նոր հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ։

«Պուտինը հարյուր հազարավոր մարդկանց ուղարկում է զոհվելու: Ուրիշներին: Նրա երեխաները չեն կռվում, նրա երեխաները չեն մահանում, նրա երեխաները չեն տառապում: Իսկ որտե՞ղ են նրա երեխաներն ու թոռները... Այս պատերազմի գինը ուրիշների զոհաբերություններն են, ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահի»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ՌԴ նախագահը շարունակում է իր առջև խնդիրներ դնել՝ չնայած ամեն օր մեծ թվով մարդկանց մահվանը։ «Հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ` հարավում կամ արևելքում»,- հավելել է Զելենսկին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր