ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե աշխարհն ընդհուպ մոտեցել է Երրորդ համաշխարհային պատերազմին
19:48, 23.01.2023 | mamul.am
5576 | 0

«Եդինայա Ռոսիա»-ի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ելույթ է ունեցել կուսակցության Գերագույն խորհրդի բյուրոյի նիստում և ասել, որ աշխարհն ընդհուպ մոտեցել է Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի սպառնալիքին՝ Ռուսաստանի դեմ ագրեսիանախապատրաստելու պատճառով:
«Հատուկ գործողությունը, որն իրականացվում է, դարձել է հարկադիր և ծայրահեղ միջոց»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ «Եդինայա Ռոսիա»-ն պետք է օգնի աշխարհի մարդկանց՝ գիտակցել դա։

Նրա խոսքով՝ «հատուկ ռազմական գործողությունը» պատասխան էր «ԱՄՆ-ի և նրա արբանյակների» կողմից ագրեսիայի նախապատրաստմանը։

Մեդվեդևը հավելել է, որ այն ամենի պատճառով, ինչ տեղի էր ունենում այն ​​ժամանակ, «աշխարհը մոտեցավ Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր