ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ը և Իսրայելը զորավարժություններ են սկսում ռազմավարական ռմբակոծիչներով և HIMARS-ներով
22:48, 23.01.2023 | mamul.am
5678 | 0

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ խոշոր զորավարժություններ են սկսել՝ ներգրավելով ռազմավարական ռմբակոծիչներ, հինգերորդ սերնդի կործանիչներ, ռազմանավեր և HIMARS հրթիռային համակարգեր, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
Իսրայելում և Արևելյան Միջերկրական ծովում անցկացվող Juniper Oak զորավարժությունների ծրագիրը ներառում է «լայնածավալ մարտական հրաձգություններ»՝ 140 ինքնաթիռի և ուղղաթիռի, 12 նավի, HIMARS կայանքների և բազմակի հրթիռային համակարգերի ներգրավմամբ։
Դաշնակիցները կհղկեն հրամանատարաշտաբային փոխազդեցությունը, ավիացիայի կիրառումը ծովում մարտական ​​գործողություններում, «էլեկտրոնային հարձակումները», հակառակորդի հակաօդային պաշտպանության ճնշումը, ինքնաթիռների որսումը, համակարգումն և հետախուզումը բարձր ճշգրտության հրթիռային հարվածների ժամանակ:
Աննախադեպ ծավալով զորավարժությունները մամուլի հաղորդագրության մեջ նկարագրվում են որպես իրադարձություն, որը Միացյալ Նահանգները «սովորաբար» անցկացնում է իր գործընկերների հետ:
Զինվորականները նշում են, որ մասնակցում են B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, F-35, F-15, F-16, FA-18 կործանիչներ, AC-130 հրետանային աջակցության ինքնաթիռներ, AH-64 մարտական ​​ուղղաթիռներ, տանկեր և որոնողափրկարարական ինքնաթիռներ, փրկարարական ավիացիան: Ներգրավվելու են նաև տիեզերական ուժերի, հատուկ նշանակության ուժերի և հետևակի ռեսուրսները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր