ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Աշխարհն ավելի շատ լսեց Արցախ տեղանունը, քան երբևէ». Արմեն Պետրոսյան
02:12, 25.01.2023 | mamul.am
3442 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախաձեռնած Քաշաթաղի միջանցքի արգելափակման գործողության արդյունքում աշխարհն ավելի շատ լսեց Արցախ տեղանունը, քան երբևէ։ Սա շատ կարևոր իրողություն է Արցախի սուբյեկտայնության բարձրացման տեսանկյունից և պետք է առանձնահատուկ ուղեգծի վերածվի հայկական կողմերի համար Արցախի թեման միջազգային հարթակներում բարձրաձայնելիս և ոչ միայն։
Հայկական պատմական տարածքի, նրա բնիկ հայ բնակչության արդարացի պայքարի առաջմղման հարցում թշնամական ծրագրերը կոտրելու գործում կարևոր զենք է նաև հայկական ինքնության լիարժեք ամբողջացումը։ Որպես օրինակ՝ առնվազն տրամաբանական առումով ոչ միանշանակ է ընկալվում «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունք» և հարակից այլ ձևակերպումները։ Մեր նարատիվներում պետք է քայլ առ քայլ, բայց հնարավորինս ազատվենք թյուրքական ձևակերպումներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր