ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանի թելեգրամյան էջն է». Սաքունց
22:54, 24.01.2023 | mamul.am
4637 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Սա Մնացական Մարտիրոսյանի՝ ԲԴԽ-ի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակված, Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության դատավորի, արդարադատություն իրականացնողի թելեգրամյան էջի լուսապատճենն է։
Մացո Սուրբի համար սրբություն է այլ պետության ղեկավարը, մի պետության ղեկավարը, որը ոտնատակ է տալիս այլ պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, ինքնիշխանությունը, որը ոտնատակ է տալիս իրավական պետության, ժողովրդավարական պետության, սոցիալական պետության բոլոր սկզբունքները։
Հիմա ԲԴԽ-ն ի՞նչ արժեքային չափանիշներով է ղեկավարվում նման որոշում կայացնելու համար։
Լավ չե՞ք, հո հիվանդ չեք, կամ հո գրիպ չեք ընկել կամ էլ դեռ COVID 19-ից չեք բուժվե՞լ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր