«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության ենթարկված որդեկորույս ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Հիշեցնենք՝ ոստիկանները բռնի ուժով զոհվածների ու անհետ կորածների մայրերին, քույրերին, հարազատներին բերման էին ենթարկել «Եռաբլուր»-ից՝ վարչապետ Փաշինյանի համար ճանապարհ բացելու նպատակով։ Այսօր տեղի է ունենալու զոհվածների հարազատների առերեսումը իրենց նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ: |