ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն «Ազատության» եթերում արձագանքելով հարցին՝ լեգիտիմ կամ արդար հարց չէ՞, թե որտեղի՞ց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այդքան կարողություն, պատասխանել է. «Էդ հարցն էլ պետք է տան, ներկայիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանիքի ծախսերի մասին էլ պետք է հարցեր տան, որովհետև, եթե Սեյրան Օհանյանը 10-15 տարի է եղել նախարար, ապա Պապիկյանին էդքան փող որտեղի՞ց. բոլորն էլ պիտի պատասխաններ տան»: Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը: |