ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Wagner մասնավոր ռազմական ընկերությունը հայտարարել է անդրազգային հանցավոր կազմակերպություն, ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Վագների աշխատակիցները ներգրավված են շարունակական հանցավոր գործունեության մեջ, ներառյալ՝ զանգվածային մահապատիժները, բռնաբարությունները, երեխաների առևանգումը և ֆիզիկական բռնությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (CAR) և Մալիում», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: