Օրեր առաջ 168.am-ը հայտնել էր Սեդա Սաֆարյանի՝ որպես արդեն ՍԴ նոր դատավորի չարաշահումների մասին, ըստ որի` արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում և ստանձնած լինելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը՝ որպես 3 դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ, այն դեպքում, երբ ՍԴ դատավորը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի, պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց: ![]() Բայց երկու ամսական ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի արկածները այսքանով չեն ավարտվում. «Երկիր»-ի տեղեկություններով` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն: |