ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.48, EUR 415.48, RUB 5.04, GBP 474.80
+15 °C, +7 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել
12:54, 27.01.2023 | mamul.am
5899 | 0

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հեղինակին:

IRNA-ի փոխանցմամբ, նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդու շարժառիթն անձնական է:

Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տղամարդը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։

Տղամարդը նաև հայտնել է, որ դեսպանատուն իր բազմաթիվ այցերին որևէ պատասխան չի տրվել. մտածել է՝ կինը թաքնվում է իրենից:

Դատախազն այնուհետ մեջբերել է հարձակվողի խոսքերը. «Այսօր առավոտյան ես որոշեցի ինքնաձիգով գնալ դեսպանատուն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր