Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ: «Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին Բանակի օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և բարօրություն բոլոր ձեռնարկումների մեջ։ Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը տևի հավերժ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր հաջողություններ ունենա»,- նշված է դեսպանի ուղերձում։ |