Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը. gazeta.ru-ի փոխանցմամբ հայտնում է Česká televize-ն։ Շուտով Պրահայում սպասվում է Պավելի մամուլի ասուլիսը։ Նրա հաղթանակը հաստատել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ Պավելի գլխավոր մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 9-ին։ |