Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը մեկ դար կարող է Եվրոպայի համար էներգիայի հուսալի մատակարար լինել։
Երկիրը, նրա խոսքով, բավականաչափ էներգիա ունի «մոտակա հարյուր տարվա ընթացքում Եվրոպայի կարիքները բավարարելու համարե: Ալիևի խոսքերը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը մեջբերում է MTI գործակալությունը։
Ադրբեջանը խոստացել է մինչև 2027 թվականը կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը։