ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+17 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
«Այրվածքներ ստացած երեք զինծառայողների վիճակը բավարար է». Անահիտ Ավանեսյան
12:24, 02.02.2023 | mamul.am
1724 | 0

Այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. «Վիճակը բավարար է. այրվածքներով պացիենտները բավականին երկար բուժում են ստանալու»:

Նախարարը նաև հայտնել է, որ տեսակցել է զինծառայողներին, զրուցել թե՛ նրանց, թե՛ բժիշկների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր