ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Լավրովը, կարծես թե, փորձում է Ռուսաստանի ձախողումները բարդել ՀՀ նախկին իշխանությունների վրա». Տաթևիկ Հայրապետյան
21:30, 02.02.2023 | mamul.am
4609 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Լավրովը կրկին «մոռացել է», որ ինքը ՌԴ ԱԳՆ ղեկավարն է, ոչ թե Ադրբեջանի շահերի պաշտպանը: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ՌԴ-ն համապատասխան ազդեցություն ունենալու դեպքում կպարտադրեր Ադրբեջանին ընդունել լուծման Կազանյան տարբերակը, այլ ոչ թե թույլ կտար Ալիևին վերջին պահին հետ կանգնել ու փախնել բանակցություններից: Լավրովն էլ, կարծես թե, փորձում է Ռուսաստանի ձախողումները բարդել ՀՀ նախկին իշխանությունների վրա: Շատ քաջածանոթ ձեռագիր է:
ՌԴ-ն արդեն 50 օրից ավել է, ինչ չի կարողանում դրդել ու հարկադրել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա դրած «արդարացնում» է Ադրբեջանի ագրեսիան: Թեև ինչ կարող ենք ասել, երբ նման բան նաև անում են ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր