ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Լավրովը կրկին «մոռացել է», որ ինքը ՌԴ ԱԳՆ ղեկավարն է, ոչ թե Ադրբեջանի շահերի պաշտպանը: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ՌԴ-ն համապատասխան ազդեցություն ունենալու դեպքում կպարտադրեր Ադրբեջանին ընդունել լուծման Կազանյան տարբերակը, այլ ոչ թե թույլ կտար Ալիևին վերջին պահին հետ կանգնել ու փախնել բանակցություններից: Լավրովն էլ, կարծես թե, փորձում է Ռուսաստանի ձախողումները բարդել ՀՀ նախկին իշխանությունների վրա: Շատ քաջածանոթ ձեռագիր է: |